ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՎԵՐՀԱՆՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ․ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ


PDF document icon Assessing Alternative Care for Children in Armenia_TR-18-268_FINAL-arm.pdf — PDF document, 2,699 kB (2,764,455 bytes)

Author(s): Զուլֆիյա Չարիևա, Տեխնիկական խորհրդատու, MEASURE Evaluation/Պալադիում, Հասմիկ Ղուկասյան, ՄԳ հարցերով խորհրդատու, MEASURE Evaluation/Պալադիում Երկրի հիմնական թիմի անդամներ

Year: 2018

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՎԵՐՀԱՆՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ․ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Abstract:

Հայաստանում երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների գնահատման նախաձեռնությունը հիմնված է Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի այլընտրանքային խնամքի մասին ուղեցույցի» վրա, որը նկարագրում է երեխաների պատշաճ խնամքին վերաբերող հիմնական սկզբունքներն ու ստանդարտները, որոնք ուղղված են ապահովելու, որ երեխաները մեծանան պաշտպանված միջավայրում՝ զերծ զրկանքներից, շահագործումից, վտանգներից և անապահովությունից։ Այս նպատակներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Տեղահանված և ծնողազուրկ երեխաների հիմնադրամի» (DCOF) և “MEASURE Evaluation» ծրագրի ֆինանսավորմամբ և մասնագիտական աջակցությամբ իրականացրեց երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների մասնակցային ինքնագնահատում՝ հիմնական շահագրգիռ կողմերի հետ աշխատաժողովի միջոցով, որը տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականի հունվարի 17-ից-19-ը, Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում։

Գնահատման աշխատաժողովի նպատակն էր մեկտեղել երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումներում ներգրավված հիմնական դերակատարներին, այդ թվում՝ որոշում կայացնողներին, քաղաքականություն մշակողներին, ծառայություն մատուցողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և դոնորներին՝ գնահատելու և հայտնաբերելու երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների այն ուղղությունները, որոնք պահանջում են հրատապ միջամտություն և գործողություններ։ Գնահատման արդյունքները կնպաստեն բարելավելու երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների իրականացումը՝ կառավարության ստանձնած միջազգային պարտավորություններին և ՀՀ երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021թթ․ ազգային ռազմավարության ու միջոցառումների ծրագրին համահունչ։

Գնահատման աշխատաժողովի հիմնական արդյունքներն ամփոփվել են ըստ խնամքի ոլորտների, հետևելով քննարկումների տրամաբանությանը, իսկ առաջարկությունների ցանկը տրամադրվել է ըստ համակարգի բաղադրիչների, ինչը թույլ կտա արագ հայտնաբերել խնամքի բոլոր ոլորտների համար անհապաղ ուշադրություն պահանջող ընդհանուր հարցերը։

This publication is also available in the following language:
English

Search Publications
Match against Title and Abstract.
Match Author Names.